211652_close_icon
views-count4978 դիտում article-date 09:06 06-04-2018

Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ մի քանի տասնյակ մլն դրամի հայցեր են ներկայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կաշառք ստանալու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ գումարի պահանջով քաղաքա­ցիական հայցերի շարան է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Բարսեղյանի դեմ մի քանի տասնյակ մի­լիոն դրամի հայց են ներկայացրել քաղաքացիներ, նաև առևտրային բանկերը: Օրինակ` «Արդշինբանկ ՓԲԸ»-ն, դիմելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Բարսեղյանից պահանջում է գանձել 8 միլիոն 218 հազար 991.30 դրամ: Այդ գործը քննել է դատավոր Սերոբ Մանուկյանը և բավարարել հայցը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նախկին դատավորի փաստաբան Վարդուհի էլբակյանին, որն էլ ասաց. «Գիտեմ, որ ֆինանսական խնդիրներ կային, որքանով գիտեմ` վճարվել է, բայց ես քաղաքա­ցիական հայցերով չեմ զբաղվում և ձեռնպահ կմնան այդ հարցերին պատասխանելուց»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր