6470 դիտում
12:05 16-11-2016
Ավարտվել է դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, փաստաբան Է. Զաքարյանի միջոցով, պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք, տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
Քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Ի. Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
[img]/ups/images/0432921001479283394574900.jpg[/img]
[url=https://shamshyan.com/hy/article/2016/10/28/99659/]Հիշեցնենք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նշված դատավորի կատարած «քաջագործությունների» մասին նյութեր էր հրապարակել, որից հետո «մեծն» դատավորը նեղսրտել էր՝ հայտարարելով, թե[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ն արատավորում է իր «բարի» համբավը։ Մեր լրագրողին էլ ասել էր. «Դատական համակարգում մատների վրա կհաշվեք իմ նման արդար ու անշահախնդիր դատավորների, ես գիտեմ, որ այդ ամենը պատվեր է, բայց իմ նման անբասիր դատավոր, նորից եմ կրկնում, չեք գտնի արդարադատության ոլորտում»։ Մինչդեռ, ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում, «գողի ու բ..-ի օրը 40 օր է»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս տարվա հունիսի 26-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հրապարակել էր, որ Արդարադատության խորհուրդը պատրաստվում է քննարկել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը։ Տպավորություն էր, որ դատական համակարգը քաղաքական կամք է դրսևորում` ինքնամաքրվելու, բայց, դեռևս մեզ համար անհայտ պատճառներով, խորհուրդը կարճել էր Բարսեղյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Հայտնել էինք, որ պատճառներին SHAMSHYAN.com-ը դեռ կանդրադառնար, սակայն այդժամ ներկայացրել էինք «սուրբ» դատավորի վերաբերյալ ոչ այնքան սուրբ փաստեր: Ի դեպ, նրա մասին ոչ այնքան սուրբ փաստերն առկա են հենց Դատալեքսում: Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Դատալեքսում առկա են 4 դատական գործեր, որոնցով պատասխանող է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Մասնավորապես, մեկ գործով քաղաքացի Էդգար Յուրիկի Մնացականյանը, դիմելով դատարան, հայտնել էր, որ իր և պատասխանող Իշխան Բարսեղյանի միջև 22.01.2014 թվականին կնքվել էր փոխառության պայմանագիր, ըստ որի վերջինս հայցվորից ստացել է 35000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է այն վերադարձնել մինչ 22.06.2014 թվականը, սակայն պարտավորության ժամկետը լրացել էր, բայց պատասխանողը հրաժարվել էր այն կատարելուց: Ելնելով վերոգրյալից՝ խնդրել էր պատասխանող Իշխան Արամայիսի Բարսեղյանից հօգուտ իրեն բռնագանձել 35.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները` սկսած 23.06.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը: Թե հետո ինչ մեթոդներ էր գործի դրել դատավոր Բարսեղյանը, բայց հայցվորն, ի վերջո, հետ էր վերցրել իր հայցադիմումը և գործը կարճվել էր: Մեր տեղեկություներով Բարսեղյանը փորձել էր, ժողովրդի լեզվով ասած, քցել պարտատիրոջը, սակայն հասկանալով, որ համը դուրս է գալիս ու տուժողը դիմել է դատարան, արագ միջոցներ էր ձեռնարկել: Ի դեպ, այս «սուրբ» դատավորի վերաբերյալ բոլոր գործերը փողի հետ էին կապված:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
857 դիտում
13:26 05-10-2015
Ավարտվել է կաշառք տալու և քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունը
Այս բաժնից
679 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
670 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
751 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն