211652_close_icon
views-count5901 դիտում article-date 10:36 07-04-2018

Կարմրուկի, կապույտ հազի շարունակվող հաղթարշավին կմիանան խոզուկն ու դիֆթերիան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ցավոք, շարունակվում է կարմրուկի, կապույտ հազի հաղթարշավը... գրանցվեց կարմրուկով 15-րդ հիվանդը, կապույտ հազի 31-րդը... դարձյալ չպատվաստվածներ... Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաև խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան, ու պապիլոմավիրուսն էլ կողքից կուրախանա: Բա հո մենակ չէ՞ր մնալու: Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը... Վերջապես կհիշենք 1994 թվականի Հայաստանն ու 2010-ի Տաջիկստանը: Հետևանքներն իրոք սարսափելի կլինեն: Ժողովուրդ ջան վա՞տ էր, մամաներ ջան, գոհ չէի՞ք, որ ապրում էիք՝ մոռացած էս հիվանդությունները, վա՞տ էր, որ երեխաների առողջությունը վտանգված չէր, վա՞տ էր, որ նույն ձևով քաղցկեղի մի տեսակ հնարավոր էր վերացնել»,- Ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Առողջապահության նախարարության պաշտոնյան «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում բացատրել է, թե որն է իր մտահոգության պատճառը, ինչ խնդիրներ կարող են առաջանալ, ներկայացրել է վիճակագրություն ու կոնկրետ թվեր, հայտնել, թե առողջապահության նախարարությունն առաջիկայում ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել՝ վիրուսների այս հաղթարշավը կանխելու ուղղությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր