16020 դիտում
15:45 06-04-2018
Հայաստանում արձանագրվել են կարմրուկի 15-րդ և կապույտ հազի 31-րդ դեպքերը. հիմնական պատճառը չպատվաստված լինելն է
ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ցավով արձանագրում է Հայաստանում կարմրուկի և կապույտ հազի հաղթարշավի մասին:
Գ. Սահակյանը հայտնում է, որ գրանցվել են կարմրուկով հիվանդանալու 15-րդ, կապույտ հազով` 31-րդ դեպքերը, ինչի հիմնական պատճառը մարդկանց չպատվաստված լինելն է:
«Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաև խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան, պապիլոմա վիրուսն էլ կողքից կուրախանա: Բա հո մենակ չէ՞ր մնալու: Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը... Վերջապես կհիշենք 1994 թվականի Հայաստանն ու 2010-ի Տաջիկստանը: Հետևանքներն, իրոք, սարսափելի կլինեն:
Ժողովուրդ ջան, վա՞տ էր, մամաներ ջան, գոհ չէի՞ք, որ ապրում էիք մոռացած էս հիվանդությունները, վա՞տ էր որ երեխաների առողջությունը վտանգված չէր, վա՞տ էր, որ նույն ձևով քաղցկեղի մի տեսակ հնարավոր էր վերացնել: Իսկ ո՞ւ ր են այն չակերտավոր հանրային առողջության մասնագետները՝ անալիտիկ-վերլուծաբան, գրող-հրապարակախոս, մաթեմատիկ-հանրային առողջության մասնագետ ձևացող, փաստաբան, ֆինանսիստ-բանկիստ, լրագրող, պատգամավոր, վայ բժիշկ.....էլ արդեն հաշիվն ու ցանկն էլ խառնել եմ: Դարձել էիք իմունիզացիայի կարկառուն դեմքեր: Բա ո՞ւր եք, դուրս ելեք վիրուսների ու բակտերիաների դեմ կռիվ տվեք: Ինչո՞ւ շահարկեցիք մի ոլորտ, որն իրոք էս խղճուկ երկրում կայացել էր, ո՞րն էր ձեր շահը, որը վեր էր հանրայինից: Ինչո՞ւ քաղաքականացրիք, ինչո՞ւ խեղճ ժողովրդին մոլորեցրիք: Տխուր է, շատ տխուր: 10 տարի պահանջվեց, որ քայլ առ քայլ առաջ գնանք, բայց շատ կարճ ժամանակում՝ մեծ քայլերով հետ գնացինք դեպի անգրագիտություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
5901 դիտում
10:36 07-04-2018
Կարմրուկի, կապույտ հազի շարունակվող հաղթարշավին կմիանան խոզուկն ու դիֆթերիան. «Հայկական ժամանակ»
8315 դիտում
16:40 23-08-2018
Հայաստանում կապույտ հազի աշխուժացում կա. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
1117 դիտում
23:54 14-12-2024
Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք
Այս բաժնից
1051 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1531 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1189 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am