4846 դիտում
11:18 07-04-2018
Հալած յուղի տեղ մի ընդունեք. նրանց մեծ մասի գլխավոր հատկանիշը «աբիժնիկությունն է». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես միշտ հորդորել եմ գործընկերներիս զգուշավոր, վերապահ վերաբերմունք դրսևորել, երբ խոսեցնում են նախկին պաշտոնյաներին: Նրանց մեծ մասի գլխավոր հատկանիշը «աբիժնիկությունն է»՝ այդ ո՞նց եղավ, որ իմ նման պետականաստեղծ անձին և մտքի գիգանտին պաշտոնից զրկեցին կամ չոքեչոք չեն գալիս ու խնդրում, որ ես վերադառնամ պաշտոնին և իմ ոլորտը, և, ինչու չէ, ողջ երկիրը ծաղկեցնեմ: Հազվադեպ են հանդիպում նախկին պաշտոնյաներ, որոնք ներքուստ համոզված չեն, որ իրենց ժամանակ երկիրը դրախտ էր հիշեցնում և հետո, ո՜վ ճակատագրի անարդարություն, եկան «սրանք» և ամեն ինչ ապականեցին:
Մարդկայնորեն դա, իհարկե, հասկանալի է. առանձնասենյակ, քարտուղարուհի, սպասարկող մեքենա, քծնողների բանակ, որն ամեն րոպե քեզ հավաստիացնում է, որ որքան հանճարեղ ես դու՝ այնքան համոզիչ է հավաստիացնում, որ ինքդ սկսում ես դրան հավատալ: Կան, իհարկե, նաև հազվադեպ բացառություններ՝ օրինակ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կամ ԱԱՊՎ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը «նախկինի սինդրոմով» չեն տառապում՝ սթափ են գնահատում անցյալն ու ներկան: Բայց ընդհանրապես «աբիժնիկությունը» հատուկ է ցանկացած «նախկինի»՝ նախկին պաշտոնյաներին, նախկին ամուսիններին, նախկին ընկերներին, նախկին հայաստանցիներին: Դժվար է հարաբերություններ խզել՝ առանց դառը նստվածքի:
Բայց նախկին պաշտոնյաները, բացի այդ ամենից, ունեն ևս մի թերություն՝ նրանք միշտ չափազանցված են պատկերացնում իրենց դերը երկրի պատմության հետ: Սովորաբար՝ երբ հարցնես որևէ նախկին նախարարի, դեսպանի կամ անգամ վարչության պետի, թե ինչ էր նա անում այն ժամանակ, երբ պաշտոն էր զբաղեցնում, նա կպատմի, որ առանցքային դեր էր խաղում պետության մեջ, որ առանց նրա համաձայնության ոչ մի խնդիր չէր լուծվում, որ առաջին դեմքերը քայլ անգամ չէին անում առանց նրանց հետ խորհրդակցելու: Դա մի քիչ նման է արցախյան պատերազմի մասին պատմություններին. իրենց հիշողություններում մարդիկ սովորաբար ինչ-որ ջոկատների հրամանատարներ էին, շատ քչերն են ընդունում, որ նրանք կռվում էին որպես շարքայիններ: (Ի դեպ, ապրիլյան պատերազմի դեպքում այդպես չի լինի, որովհետև այսօր կա բանակ՝ իր հստակ կառուցվածքով և հիերարխիայուվ):
Դառնալով նախկին պաշտոնյաներին՝ պետք է ասել, որ մարդիկ, երբ գոնե մի պահ կորցնում են սթափությունը, հակված են վերագնահատել անցյալը և իրենց դերն անցած-գնացած գործերում, նրանք իսկապես վստահ են, որ նրանց խոսքն անչափ ազդեցիկ էր և վճռորոշ: Դա, որպես կանոն, հնարավոր չէ ապացուցել: Դրա համար եմ ասում՝ նրանց ասածները հալած յուղի տեղ մի ընդունեք»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4339 դիտում
22:50 26-12-2016
Ամանորին Գերմանիայում հալած անագը լցնում են ջրի մեջ և ստացված պատկերներով փորձում գուշակություն անել
868 դիտում
14:08 28-11-2023
Դատախազը անորոշ է թողել Հրանտ Բագրատյանի հանցանքը հաստատող կարևոր հատկանիշը. պաշտպան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը