211652_close_icon
views-count111888 դիտում article-date 22:41 07-04-2018

Արտակարգ ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Նոր Գեղիում փլատակի տակից դուրս բերված 41-ամյա տղամարդը մահացել է. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Մաշտոցի 26 փողոցում՝ դեռևս անհայտ պայմաններում, փլուզում է տեղի ունեցել և հնարավոր է, որ փլուզման տակ քաղաքացի լինի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Հարութ Հարությունյանի գլխավորությամբ: Փրկարարները նշված հասցեի փլուզված բետոնե պանելների տակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Ասատրյանին: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ է գործել բժիշկների խումբը, իսկ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ա. Ասատրյանը մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է այն, որ Ա. Ասատրյանը նշված հասցեում ունեցել է պեմզաբլոկի արտադրամաս, որտեղ աշխատել է նաև ծանր տեխնիկա ու ներսում նա աշխատելիս է եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը. բետոնե պանելները պոկվել և ընկել են նրա վրա: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Նաիրիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր