79828 դիտում
07:40 01-08-2024
Պայթյուն, փլուզում՝ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում․ տունը վերածվել է փլատակի․կան վիրավորներ, փրկարարները փլատակի տակից դուրս են բերել աղջիկ երեխայի մարմինը, ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48, 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Ապոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյան գլխավորությամբ։
Տարածքը սահմաազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արարատ Մկրտչյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։
Տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում նշված գյուղի 1-ին փողոցի տներից մեկում է տեղի է ունեցել պայթյուն, փլուզում։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեխայի դին։
Օպերատիվորեն ժամանել են «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօօգնության բժիշիկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։
Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և վարչության պետ Աղասի Իսահակյանի հանձնարարականով արդեն ժամանում է քննչական խումբը, ինչպես նաև փորձաքրեագետները։
Փլուզման հետևանքով վնասվել է նաև տան բակում կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, տունն էլ ամբողջությամբ, կարելի է ասել, վերածվել է փլատակի։
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ունեն օպերատիվ տեղեկություններ, որ դեպքի վայրից շտապօգնության բժիշկները քաղաքացիների են տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են տան սեփականատիրոջ, մահացածի և վիրավորների ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյուն-փլուզումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+