45865 դիտում
14:01 09-04-2018
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 37-ամյա վարորդը Մալիշկա գյուղում Opel-ով բախվել է արգելապատնեշներին և գլորվելով հայտնվել ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128-րդ կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ 37-ամյա Հարություն Միքայելյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 NV 316 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեզափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից հետազոտվելուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում՝ հայտարարելով, որ իրենց լավ են զգում։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։
Ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց երթևեկելի գոտի և քարշակով տեղափոխվեց անվտանգ վայր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+