211652_close_icon
views-count2254 դիտում article-date 14:45 09-04-2018

Արտակ Զաքարյանը հերքում է նոր կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին լուրերը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հերքում է նոր կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին լուրերը: «[url=https://armenpress.am/arm/news/929195.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Արտակ Զաքարյանն ասաց, որ նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում: «Սուտ լուրեր են»,- կարճ արձագանքեց Արտակ Զաքարյանը: Մամուլում շրջանառվում են լուրեր իբր նոր ձևավորվող կառավարության կազմում Վիգեն Սարգսյանն այլևս չի շարունակի աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում: Շրջանառվող լուրերի համաձայն` պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի այժմ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Նույն օրը կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Սպասվում է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Նմանատիպ նյութեր