211652_close_icon

Արտակ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

views-count9743 դիտում article-date 12:55 18-05-2017
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ. Արտակ Զաքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»:

Նմանատիպ նյութեր