211652_close_icon
views-count39919 դիտում article-date 11:39 10-04-2018

Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի վարչությունից: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/09/1093388/]հայտնել [/url]էինք, որ ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Նարեկ Գևորգի Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր