2648 դիտում
15:57 10-04-2018
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բոլոր վարչություններին, օպերատիվ ծառայություններին, ինչպես նաև Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի բարեկարգման ու սանմաքրման աշխատանքները և կանաչ տարածքների խնամքը:
Բացի այդ, տարածքը պահպանելու նպատակով, նախատեսված է ոստիկանության հետ համատեղ սահմանել հատուկ հսկողություն:
Նմանատիպ նյութեր
6058 դիտում
18:14 11-09-2017
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել անընդհատ երթևեկությանը խոչընդոտող ավտոկայանատեղերի կարգաբերման ուղղությամբ
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»