211652_close_icon
views-count3991 դիտում article-date 09:22 11-04-2018

Երևանի ավագանիում կոյուղաջրի միջադեպի գործով ցայսօր չի հարցաքննվել Տարոն Մարգարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երևանի ավագանու հայտնի միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մինչև հիմա չի հարցաքննվել գլխավոր մեղավորը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այնինչ` ողջ ծեծկռտուքը հենց Մարգարյանը սադրեց՝ «դեմներն առեք, շուտ» հրահանգով, երբ դրանից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց վրա հարձակվեցին ՀՀԿ-ականները: «Ժողովուրդ» օրաթերթին նաև հայտնի դարձավ, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ մասնագետները չեն կարողացել պարզել՝ ավագանու նիստին ԵԾ անդամների բերած կոյուղաջրում իրո՞ք նաև «կիսլատա»՝ ազոտական թթու է եղել, ինչպես պնդում էին ՀՀԿ-ականները, թե՞ ոչ: Պաշտոնապես ՊՈԱԿ-ից պնդում են, որ չունեն տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորություններ՝ պարզելու բակտերիոլոգիական և կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաև մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր