3095 դիտում
10:12 11-04-2018
«Ֆեյսբուքի» գործադիր տնօրենը պատասխանել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հարցերին.«Ամերիկայի ձայն»
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնատար անձինք անցյալ տարվա աշնանը ստիպված էին պատասխանել 2016 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված շատ սուր հարցերի։ Սակայն Cambridge Analytica կազմակերպության կողմից 87 միլիոն օգտատերերի տվյալները ձեռք բերելու փաստը ապրիլի 10-ին Կոնգրես էր հրավիրել գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգին։ Եվ օրենսդիր մարմնի անդամներն ավելի շատ ակնկալում էին բացատրություններ, քան զղջման խոսքեր։
Խնդիրը «Ֆեյսբուքի» կողմից առաջարկված հավելվածների միջոցով օգտատերերի անձնական տվյալները ստանալու փաստի մեջ է։ Այդ միջոցով է Cambridge Analytica-ն ստացել տեղեկություններ ընտրողների քաղաքական հայացքների ու կրոնական ուղղվածության մասին։
Օրենսդիրներն այժմ ուզում են հասկանալ, թե արդյոք «Ֆեյսբուքը» չի անտեսել Սպառողների պաշտպանությունն ապահովող դաշնային ծառայության 2011 թվականին ընդունած որոշումը, ըստ որի օգտատերերին տրվում են երաշխիքներ, որ սոցցանցերի կողմից ներկայացվող մյուս հավելվածները կարող են մուտք գործել միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են այս սոցցանցերի գործունեության համար։
«Սակայն նրանք ակնհայտորեն ոչ մի պատշաճ ջանք չեն գործադրել երրորդ կողմի որևէ հավելվածի մշակման վրա»,- ասել է Ջորջթաունի համալսարանի իրավագիտության բաժնի դասախոս Դեյվիդ Վլադեկը:
Բացի այն, որ օրենքը ոտնահարելու պատճառով «Ֆեյսբուքին» կարող է ներկայացվել մեծ տուգանքներ մուծելու պահանջ, Կոնգրեսը նաև պիտի պարզի, թե ինչպես է այս սոցցանցը պատրաստվում ապագայում պաշտպանել իր օգտատերերի գաղտնիությունը։
Մարք Ռոթենբերգը, որը գործուն մասնակցություն է ունեցել այս օրենքն ընդունելու գործում, լավատեսորեն է մոտենում խնդրին։
«Այս բացահայտումները Կոնգրեսին կստիպեն նոր օրենքներ ընդունել համացանցում մարդկանց մասին տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու համար»,- ասել է նա ու ավելացրել, որ Ֆեյսբուքը պիտի կրի պատասխանատվություն մարդկանց մասին տեղեկություններ ձեռքբերելու հարցում։
Այսօր շարունակվելու են լսումները: Կոնգրեսականները առաջարկություններ կներկայացնեն Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Ցուքերբերգին:
Նմանատիպ նյութեր
4264 դիտում
09:50 10-04-2018
ԱՄՆ Կոնգրեսն այսօր լսելու է «Ֆեյսբուքի» գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին. «Ամերիկայի ձայն»
1784 դիտում
09:01 16-07-2021
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է ԼՂ խնդրին վերաբերող հարցերին․ «Ամերիկայի ձայն»
1918 դիտում
09:25 25-10-2019
Ցուկերբերգը ԱՄՆ կոնգրեսում ներկայացրել է Ֆեյսբուքի թվային արժույթի մանրամասները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»