2848 դիտում
15:54 11-04-2018
Միջազգային կազմակերությունը ցանկություն ունի Հայաստանում «Տվյալների մշակման կենտրոն» ստեղծել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 11-ին ընդունեց «Տվյալների մշակման կենտրոնների» (Data center) ստեղծման ոլորտում մասնագիտացած «ETIX EVERYWHERE» ընկերությունների խմբի պատվիրակությանը՝ միջազգային բիզնեսի զարգացման մասնագետ Մուհամեդ Եղթեդարի գլխավորությամբ։
«ETIX EVERYWHERE»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին իրենց գործունեության շրջանակները։ Նշվեց, որ ծրագրեր են իրականացնում տարբեր մայրցամաքներում՝ Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի երկրներում։
Մուհամեդ Եղթեդարն ասաց, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով, և այստեղ տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն» կառուցելու ցանկություն ունեն։
Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու նախաձեռնության իրականացմանը։ Նա ընդգծեց մասնագիտական «Տվյալների մշակման կենտրոններ» ունենալու կարևորությունը և իր դրական դիրքորոշումը դրանց ստեղծման և զարգացման վերաբերյալ։
Նախարարի պաշտոնակատարը հյուրերին ներկայացրեց ՏՏ ոլորտի հայ մասնագետների կարողություններն ու ներուժը և հույս հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ ընկերությունը կարող է մտածել նաև հայաստանյան ՏՏ շուկայի ուսումնասիրության և գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «ETIX EVERYWHERE»-ի հետ համագործակցության ուղղությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության համապատասխան ոլորտի մասնագետների հետ առավել հանգամանալից քննարկել ներկայացված ծրագրի իրականացման մանրամասները և հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
2077 դիտում
22:30 02-07-2024
ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն
2741 դիտում
17:48 24-09-2022
«Ռոսէներգոատոմը» նախատեսում է տվյալների մշակման կենտրոններ հիմնել Հայաստանում և Թուրքիայում
Այս բաժնից
1522 դիտում
22:59 31-12-2024
Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնացածը կստեղծենք միասին․ Արայիկ Հարությունյան
1384 դիտում
22:33 31-12-2024
Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ