1983 դիտում
20:52 11-04-2018
Մեր միակ փրկությունը հզոր Հայրենիքն է. Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ
Ապրիլի 11-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանին:
Հանդիպմանը ներկա էր նաև իրանահայ հայրենադարձ Խաչիկ Խաչատուրյանը:
Ողջունելով Թեհրանի Հայոց թեմի առաջնորդին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեծ երջանկություն է նորից հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի հետ: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց նաև, որ Իրանի հայ համայնքը կառչած է իր ինքնությանը, և հույս հայտնեց, որ իրանահայ մեր հայրենակիցներն առավել ակտիվորեն կմասնակցեն Սփյուռքի նախարարության 2018 թվականի ծրագրերին, մասնավորապես՝ «Իմ Հայաստան» փառատոնին, հուլիսի 6-8-ը կայանալիք Համահայկական երիտասարդական հավաքին, «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանը նշեց, որ համայնքը պատրաստվում է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակաման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների տոնակատարություններին:
«Մի շարք միջոցառումներ ունենք, կկազմակերպվեն նաև դասախոսություններ, հանդիպումներ: Երբ նայում ենք մեր պատմության ընթացքին, կրած դժվարություններին, անհնար է չնկատել, որ միայն աստվածային հրաշքով է պայմանավորված մեր գոյությունը, որ այսօր մենք կանք, կան ազատ, անկախ Հայաստանն ու Արցախը, կազմակերպված Սփյուռքը: Մեր միակ փրկությունը հզոր Հայրենիքն է»,-նշեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
17:53 23-05-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին
2500 դիտում
19:10 13-09-2018
Նախագահն ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան