211652_close_icon

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին

views-count1651 դիտում article-date 17:53 23-05-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին: Զրույցի ընթացքում Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Թեհրանի Հայոց թեմի դերը Իրանի հայ համայնքի կյանքում և հայապահպանության գործում ներդրած ջանքերը: Նախարարը կարևորեց նաև բարեխնամ առաջնորդի նվիրական առաքելությունը ի շահ համայնքում հոգևոր արժեքների պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման: Քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ մայիսի 21-24-ը Երևանում տեղի ունեցող «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրին և Թեհրանի հայ համայնքին առնչվող խնդիրներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր