211652_close_icon
views-count93262 դիտում article-date 10:02 12-04-2018

«Կասկադյորական» վթար Երևանում. 19-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազի և էլեկտրասյունը, տապալել այն և բախվել շենքի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Էդգար Աբրահամյանը Կարապետ Ուլնեցի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes 320 մակնիշի 22 GR 211 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի սյանը, այնուհետև տապալել էլեկտրասյունը և բախվել է Մ. Ավետիսյան փողոցի թիվ 70/1 շենքի պատին՝ վնասելով նաև գազահաշվիչի երկաթե տուփը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից ՝ հայտարարելով, որ իրեն լավ է զգում։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ և «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։ Ավտոմեքենան քարշակի միջոցով մեծ դժվարությամբ դուրս բերվեց վթարի վայրից և տեղափոխվեց անվտանգ վայր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր