2001 դիտում
15:23 12-04-2018
Պաշտպանն աջակցում է մարզերում կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի աշխատակիցները Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի գործընկեր «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցին անդամակցության պայմանները, կարևորվել է աջակցությունը կանանց խմբի ձևավորմանը, նրանց կողմից առաջարկվող նորարարական գաղափարները կյանքի կոչելը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության զարգացումը։
Անդրադարձել են նաև կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիներին, կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման հնարավորություններին:
Նախատեսվում է սահմանամերձ բնակավայրերում կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ի հետ համագործակցությամբ ստեղծել կանանց ռեսուրսային կենտրոններ, որոնք կնպաստեն կանանց մասնակցության հնարավորությունների զարգացմանը տնտեսական գործունեության մեջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5562 դիտում
23:22 16-08-2017
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Առողջապահության նախարարության կարողությունների, հմտությունների զարգացմանը
862 դիտում
18:19 10-04-2023
Քննարկվել են Կառավարության հանրային հաղորդակցության կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր
1368 դիտում
11:16 06-02-2014
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացմանը
Այս բաժնից
835 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
925 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1207 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին