211652_close_icon
views-count25124 դիտում article-date 17:58 12-04-2018

Արագաչափ սարքերի մասին ցուցանակներին կից արագության սահմանափակման նշումներ տեղադրել. Կարապետյանի հանձնարարականը

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու նպատակով հանձնարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաեւ ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել եւ, համաձայնեցնելով ոստիկանության հետ, միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկզբի եւ վերջի նշանների եւ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։ «Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։ Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաեւ արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը։

Նմանատիպ նյութեր