7960 դիտում
23:10 12-04-2018
Կայացել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը
ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը:
Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 6 կինոնախագիծ, որոնցից, ժյուրիի որոշմամբ, հաղթող ճանաչվեցին հետևյալ նախագծերը`
1. Արտյոմ Բաղդասարյան՝ «Իններորդ ալիք-Այվազովսկի»
2. Ելենա Արշակյան՝ «Հարճը»
3. Մերի Աղախանյան՝ «Մոռացված բնակիչները»
2018 թվականի մայիսի 8-19-ը` Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկայի մասնակցության համար, ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով հետևյալ կազմով. նախագահ` Արսեն Բաղդասարյան /«Հայաստանի ազգային կինոկենտրոնի» գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար/, անդամներ` Գուժ Թադևոսյան /ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ/, Կարեն Ղազարյան /պրոդյուսեր, «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական և գովազդային գործակալության գլխավոր տնօրեն/, Իննա Սահակյան /պրոդյուսեր, «Բարս մեդիա» ընկերության ներկայացուցիչ/, Հայկ Սահակյանց /«Ռոբերտ Սահակյանցի» անվան անիմացիոն արվեստանոցի տնօրեն/, Արմեն Գրիգորյան /պրոդյուսեր/:
Հայտնում ենք, որ անկախ մրցույթի արդյունքներից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Գուժ Թադևոսյանին /Էլ. փոստ` [email protected]:
Նմանատիպ նյութեր
5867 դիտում
22:05 05-03-2017
Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայի մասնակցության համար հայտարարվում է մրցույթ
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»