1712 դիտում
15:10 13-04-2018
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը մասնակցում է Ռիգայում անցկացվող միջազգային գիտաժողովին
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցի ընթացքում մասնակցում է Ռիգայում ս/թ ապրիլի 13-ին անցկացվող միջազգային գիտաժողովին՝ նվիրված Լատվիայում մասնավոր հարկադիր կատարողների ինստիտուտի կազմավորման 15-ամյա հոբելյանին:
Գիտաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել Լատվիայի երդվյալ հարկադիր կատարողների խորհրդի նախագահ Ա.Սպորը, Լատվիայի արդարադատության նախարար Ձ.Ռասնաչը, Դատական կատարողների միջազգային միության նախագահ Ֆ.Անդրիյոն: Գիտաժողովի ընթացքում ներկայացվել է հարկադիր կատարողի մասնագիտության զարգացումը 100-ամյա պատմության կտրվածքով՝ ներկայացնելով առանձին ժամանակաշրջաններում հարկադիր կատարողի մասագիտության առջև ծառայած մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները:
Լատվիայի երդվյալ հարկադիր կատարողների խորհրդի նախագահ Ա.Սպորը, իր ելույթում առանձնակի անդրադառնալով միջազգային գործընկերների ունեցած ներդրմանը 15 տարիների ընթացում մասնավոր հարկադիր կատարողի մասնագիտության կայացման գործում, բարձր է գնահատել նաև համագործակցությունը Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության հետ՝ ընդգծելով, որ ձևավորված գործընկերային հարաբերությունները լավ նախադրյալ են հարկադիր կատարման ոլորտում միջազգային լավագույն փորձի փոխանակման և գործակցության զարգացման հետագա ուղիների նախանշման ուղղությամբ:
Գիտաժողովին մասնակցում են պատվիրակություններ Բուլղարիայից, Բելառուսից, Լիտվայից, Էստոնիայից, Մոլդովայից, Ռուսաստանից և Նիդերլանդներից:
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
20:06 25-02-2019
Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվել է ԱԻՆ փրկարար ծառայության կողմից անցկացվող հատուկ դասընթաց
4897 դիտում
18:40 30-04-2016
Վարչապետը Հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին
1244 դիտում
19:52 17-11-2016
Հարկադիր կատարման ծառայության տարածքային ստորաբաժանումները համալրվել են նոր հարկադիր կատարողներով
Այս բաժնից
586 դիտում
11:47 20-10-2024
Հոկտեմբերի 22-24-ը Մատենադարանում միջազգային գիտաժողով կանցկացվի
853 դիտում
11:21 20-10-2024
Անահիտ Ավանեսյանը և Տաթևիկ Գասպարյանը Լոռիում կանանց հետ քաղաքական հարցեր են քննարկել
760 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով