34143 դիտում
16:15 16-04-2018
Սերժ Սարգսյան. Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում, փոխվում է կառավարման ձևը
Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:
Բնութագրելով երկրի նոր նախագահին՝ Ս. Սարգսյանն ասել է. «Արմեն Սարգսյանը երիտասարդ տարիքում հեռանկարային ֆիզիկոս էր։ 1990–ականների սկզբին նշանակվել է որպես Մեծ Բրիտանիայում մեր դեսպան։ Ապա աշխատել է վարչապետի պաշտոնում։ 2013 թվականին վերադարձել է Միացյալ Թագավորություն որպես դեսպան։ Երբ մենք մտածում էինք նախագահի թեկնածության մասին, եկանք այն եզրակացության, որ նա ամենահարմար թեկնածուն է։ Նա ծանոթությունների լայն շրջանակ ունի Ռուսաստանում, Արեւմուտքում, արաբական աշխարհում։ Նա կարող է մեր երկիրը պատշաճ մակարդակով ներկայացնել միջազգային հարթակում։ Խոսքն արտաքին քաղաքականության մասին չէ, այլ արտաքին կապերի։ Դրանք տարբեր են։ Բացի այդ, նա լայնորեն հայտնի է Սփյուռքում։ Այդ պատճառով, նա կարող է համախմբող դեր խաղալ Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների համար։ Նա կարող է խթանել հայրենադարձությանը»։
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում ոչ թե իշխանափոխություն, այլ փոխվում է կառավարման ձեւը։ «Մինչև 2022 թվականը և արտաքին, և ներքին քաղաքականությունը կյանքի կկոչի խորհրդարանական կոալիցիան։ Ոչ ոք չի կարող փոխել կուրսը։ Իսկ Արմեն Սարգսյանի պարագայում դա անհնար է, քանի որ նա լավ գիտի Ռուսաստանը, հրաշալի տիրապետում է ռուսերենին, ոչ միայն ռուսական մշակույթի, արվեստի գիտակ է, այլ դրանք արժևորող.-ասել է նա։
Նմանատիպ նյութեր
718 դիտում
10:30 12-09-2023
Զինղեկների աշխատավարձի նվազեցում չկա. հաշվարկման ձևը չի փոխվում․ Ժաննա Անդրեասյան
5451 դիտում
12:22 22-12-2017
Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում. Արմեն Սաֆարյան
Այս բաժնից
556 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը
673 դիտում
21:29 21-10-2024
Նորք-Մարաշում նոր պուրակ են կառուցել ու ծառատունկ արել
790 դիտում
21:04 21-10-2024
Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը․ Տիգրան Աբրահամյան