ՉԼ-ի քառորդ եզրափակիչում ամենագեղեցիկը ճանաչվել է ոչ թե Ռոնալդուի, այլ՝ Սալահի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈւԵՖԱ-ն հրապարակել է երկրպագուների քվեարկության արդյունքները՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումներում լավագույն գոլի համար:
Լավագույնը ճանաչվել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի գոլը «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում (2:1): Նրա օգտին քվեարկել է երկրպագուների 39%-ը:
Իսկ ահա Կրիշտիանու Ռոնալդու մկրատաձև հարվածով գոլը «Յուվենտուսին»՝ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում, ստացել է երկրպագուների 30%-ը:
Սրա բացատրությունը շատ պարզ է. Սալահի օգտին՝ ցանկացած քվեարկությունում, քվեարկում է Եգիպտոսի բնակչության մի ստվար զանգվածը: