211652_close_icon
views-count4018 դիտում article-date 10:21 17-04-2018

ՔԶԱԿ-ի փորձագետներին չեն թույլատրում մուտք գործել Դումա. «Ազատություն»

Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետները դեռևս հնարավորություն չունեն մուտք գործել Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման վայր: Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավարը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29171753.html]«Ազատությունը»[/url]: Հաագայում կազմակերպության արտակարգ նիստի ժամանակ, ՔԶԱԿ ներկայացուցիչը հայտնել է, որ ռուս և սիրիացի պաշտոնյաները իրենց թիմին թույլ չեն տալիս մուտք գործել Դումա, պատճառաբանելով, թե մինչ այդ պետք է լուծում ստանան դեռ չլուծված անվտանգության հարցերը։ Սիրիան և իր դաշնակից Ռուսաստանը հերքում են քիմիական հարձակման մասին մեղադրանքները, պահանջում են միջազգային անկախ հետաքննություն և դատապարտում են Արևմուտքի հրթիռային հարվածները:

Նմանատիպ նյութեր