211652_close_icon
views-count1951 դիտում article-date 19:28 13-12-2015

Սիրիական Դումա քաղաքում օդային ռմբակոծության հետևանքով 30 խաղաղ բնակիչ է մահացել

Սիրիայում Դամասկոսին հարակից Դումա քաղաքում 30 խաղաղ բնակիչ է մահացել ավիացիայի օդային հարվածների հետևանքով: Իրավապաշտպանները կարծիք են հայտնել, որ հարվածը հնարավոր է հասցրել են Ռուսաստանի ռազմաօդային համակարգերից կողմից: Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական խորհուրդը պնդել է, որ օդային հարվածների հետևանքով առնվազն 28 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ էլ ստացել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Առայժմ հստակեցված չէ, թե արդյո՞ք հարվածն հասցրել է Սիրիայի կառավարական զորքերը, թե Ռուսաստանի ռազմաօդային ուժերը:

Նմանատիպ նյութեր