15843 դիտում
12:09 17-04-2018
Մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը. օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է. ՈՒՂԻՂ
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն ապրիլի 16-ի համատեղ նիստում միաձայն որոշել են ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը ևս միաձայն հավանություն էր տվել կուսակցության գործադիր մարմնի առաջարկին՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Խորհրդարանը վարչապետին կընտրի ձայների պարզ մեծամասնությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգին: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանը նոր կառավարման համակարգում վարչապետի՝ ԱԺ նիստում՝ բաց քվեարկությամբ ընտրելուց հետո նոր կառավարություն կունենա 20-օրյա ժամկետում. հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին են ներկայացվելու կառավարության անդամների թեկնածուները: Դրանից հետո 15-օրյա ժամկետում պետք է կառավարության 2/3-ը նշանակված լինի: Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10055 դիտում
12:24 01-05-2018
Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը. օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է. ՈՒՂԻՂ
2090 դիտում
12:20 03-05-2021
Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է. ՈՒՂԻՂ
1608 դիտում
10:05 01-03-2022
ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. նիստերի օրակարգում նախագահի ընտրության հարցն է. ուղիղ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»