211652_close_icon
views-count45452 դիտում article-date 16:59 17-04-2018

«Որեւէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին». Սերժ Սարգսյան. aravot.am

Խորհրդարանում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն է ու նա իր ամփոփիչ ելույթում խոսեց ընդդիմադիրների ելույթների, քննադատությունների մասին. «Անշուշտ, հնչած մտքերի մի զգալի մասի հետ ես համաձայն չեմ, իմ կուսակիցների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձեւակերպումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել: Քննադատական ելույթներում բավական շատ պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն՝ հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն մեր այսպես ասած վատ վիճակը, իրար հետ շփոթում են»: [url=http://www.aravot.am/2018/04/17/950089/]Aravot.am[/url]-ի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա. «Երկու դրվագի կանդրադառնամ վերջում: Հարցերի առաջին խմբի համար օգտագործվող մոտեցումը հետեւյալն է՝ հանրապետության երրորդ նախագահի կառավարման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրները, մեջբերվում են համատեքստից հանված խոսքեր եւ համարվում չկատարված կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով արված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, իբր անցած տարիները արդյունավետ են: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/04/17/950089/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր