5130 դիտում
19:20 17-04-2018
ՀՀ նախագահի նստավայրում կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը
Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:
Շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ երկրի նախագահն ասել է. «Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, կազմակերպչական մեծ փորձն ու հմտությունները, մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտոնում ևս Ձեր ողջ ներուժը կծառայեցնեք մեր հայրենիքի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը»: Հանրապետության նախագահը վարչապետին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
Նմանատիպ նյութեր
5026 դիտում
21:06 17-10-2018
Նախագահի նստավայրում կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1709 դիտում
18:43 20-10-2014
Կայացել է Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահի հանդիպումը
2168 դիտում
20:32 10-10-2017
Թեհրանում կայացել է Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը
Այս բաժնից
649 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
685 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են