211652_close_icon
views-count5259 դիտում article-date 23:05 18-04-2018

Հայ ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությունում

Ապրիլի 9-ից 15-ը Կիևում կայացած ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությունում հայ ջրացատկորդները նվաճել են 4 մեդալ: Մրցաշարին մասնակցել են ջրացատկի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները, Վարտան Բայանդուրյանը և Լև Սարգսյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ: Աշտարակացատկ 10 մ անհատական մրցաձևում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցչին: Նույն մրցաձևում Վարտան Բայանդուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ սինխրոն ցատկ 10 մ վարժությունում Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է երրորդ տեղը: 3 մ սինխրոն ոստնակացատկ մրցաձևում հանդես եկած Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները գրավել են 5-րդ տեղը։ Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են 10 երկրների 15 թիմեր:

Նմանատիպ նյութեր