211652_close_icon
views-count3638 դիտում article-date 13:02 19-04-2018

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽ նորանշանակ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

Ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ, ով այդ պաշտոնը ստանձնել է ապրիլի 1-ին։ Շնորհավորելով տիկին Միյատովիչին մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը նրան ամենայն հաջողություն մաղթեց իր պատասխանատու պաշտոնում և վստահեցրեց, որ հանձնակատարը վայելում է Հայաստանի իշխանությունների վստահությունն ու համակողմանի աջակցությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի արձանագրած ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ուրվագծեցին հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։ Կողմերը պայմանավորվեցին առավել ամրապնդել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և հանձնակատարի գրասենյակի միջև առկա կանոնավոր աշխատանքային կապերը։

Նմանատիպ նյութեր