211652_close_icon
views-count6436 դիտում article-date 19:28 19-04-2018

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները լրատվական գործակալության հարցերին

[b]ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանները «Արմենպրես» գործակալության հարցերին.[/b] [b]Հարց[/b]. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է: [b]Պատասխան:[/b] Ադրբեջանի ղեկավարի ասածը կիսաճշմարտություն է, քանի որ խնդիրը պետք է կարգավորվի թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն որևէ առնչություն չունի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ: Ադրբեջանի նախագահը ձևացնում է, թե իբր մոռացել է, որ որպես բանակցությունների հիմք ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաստաթուղթը, համաձայն որի՝ Արցախի կարգավիճակը որոշվում է Արցախի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մտացածին որակումների լավագույն պատասխանը ազատ, անկախ, ժողովրդավարության ամրապնդման ուղիով ընթացող Արցախն է՝ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ: [b]Հարց.[/b] Ադրբեջանի նախագահը հերթական անգամ Հայաստանը և Արցախը ներկայացրել է որպես ադրբեջանական պատմական հողեր: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք: [b]Պատասխան[/b]: Շուտով կլրանա հարյուր տարի, ինչ Օսմանյան կայսրության ռազմական աջակցության շնորհիվ աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ ի հայտ եկավ երկրորդ թուրքական պետությունը՝ Ադրբեջան անվանումով: Տարօրինակ կերպով այդ պետությունը չի հիշում՝ ինչ է եղել ընդամենը երեկ, բայց «հիշում է», թե ինչ է եղել դարեր առաջ՝ մինչ իր ի հայտ գալը: Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ անտեսվում կամ նենգափոխվում է ամեն ինչ. միջազգային իրավունքը, ներառյալ՝ ՄԱԿ Կանոնադրությունը, միջնորդների ջանքերը, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները, պատմությունը՝ սկսած անտիկ ժամանակաշրջանից մինչև մեր օրերը, ներառյալ՝ Ստրաբոնի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատությունները: Տվյալ հայտարարությունն ուղղված է, առաջին հերթին, Ադրբեջանի ներքին լսարանին` բնիկ ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնի ուծացման քաղաքականությունն արդարացնելու, ինչպես նաև երկրում հաստատված ավտորիտար ժառանգական ռեժիմը որպես ժողովրդավարության նվաճում հրամցնելու համար:

Նմանատիպ նյութեր