11306 դիտում
17:44 22-04-2018
Ինչ իրավունքներ ունեն բերման ենթարկվածները. ՄԻՊ գրասենյակը պարզաբանում է
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում է, թե աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկվածների իրավունքների պահպանումն ապահովելու համար:
ՄԻՊ-ը հատուկ պարզաբանել է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:
Ըստ այդմ, բերման ենթրակվելիս քաղաքացին իրավունք ունի անհապաղ տեղեկացվել պատճառների մասին՝ իրեն հասկանալի լեզվով, լռել, իր ընտրած անձին անհապաղ տեղեկացնել գտնվելու վայրի մասին, ունենալ փաստաբան, ենթարկվել բժշկական հետազոտության , այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից:
Նմանատիպ նյութեր
1097 դիտում
12:26 30-07-2019
Նվազագույն ի՞նչ իրավունքներ ունեն ազատությունից զրկված մարդիկ. ՄԻՊ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
88692 դիտում
10:39 19-01-2022
Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատողները․ «Հայաստանի Հանրապետություն»
860 դիտում
12:27 19-06-2019
Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատողները. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց
Այս բաժնից
3244 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը