47901 դիտում
12:04 23-04-2018
Լոռու մարզում ցույցերը շարունակվում են. հազարավոր վանաձորցիներ դուրս են եկել փողոց. նրանք վանկարկում են «Մենք բոլորս Նիկոլ ենք, Սասուն ենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 23-ին, վաղ առավոտից Լոռու մարզում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները։
Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հազարավոր վանաձորցիներ, այդ թվում՝ ուսանողներ ու դպրոցականներ, դուրս են եկել փողոց և ի նշան բողոքի՝ իրենց ձայնն են բարձրացնում, որպեսզի իշխանությունները անհապաղ ազատ արձակեն ձերբակալվածներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն Գրիգորյանին և մնացած ձերբակալվածներին։
Գործադուլ են հայտարարել նաև «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները։
Բողոքի ակցիայի մանսակիցների թիվը անցնում է մոտ 2000-ը և ամեն պահի թիվը գնալով ավելանում է։ Մարդիկ նույնիսկ պատրաստակամություն են հայտնում ոտքով գալ Երևան՝ միանալու Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդին։ Նրանք վանկարկում են «Մենք բոլորս Նիկոլ ենք, Սասուն ենք»։
Այս պահին ոստիկանությունը չի խոչընդոտում խաղաղ ցույցին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1978 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)