21973 դիտում
13:35 23-04-2018
Դիմել եմ գլխավոր դատախազին, որ ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի, իսկ ես գնում եմ Փաշինյանի հետ հանդիպելու. Կ. Կարապետյան
Իշխանությունը որոշում է կայացրել, և այդ որոշման հիման վրա ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի: Այս մասին այսoր նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը:
«Այսօր մենք որոշում ենք կայացրել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունն Ազգային ժողովից հետ վերցնի: Ես այս պահին գնում եմ Փաշինյանի հետ հանդիպման, որ բանակցեմ ու լուծում գտնեմ»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ վաղվա օրը չափազանց կարևոր է, և իր կարծիքով, որ այնքան տրամաբանություն և սթափություն պետք է ունենալ, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տրվի, որ հայերը կարող են բոլոր հարցերին տրամաբանական լուծում տալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը