5208 դիտում
20:40 23-04-2018
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին
Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին: Սա դեսպանի առաջին այցն է ՀՀ ԱԻ նախարարություն:
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ԱԻ նախարարության գործունեությանը և քննարկել համագործակցության հնարավոր ոլորտները:
Դեսպանը ներկայացրեց իր երկրի փորձը՝ պատմելով ԱՄԷ-ում պարբերաբար իրականացվող շենք-շինությունների անվտանգության փորձարկումների և 997 ծառայության արագ արձագանքման կենտրոնի մասին:
Դ. Տոնոյանը կարևորեց այս ոլորտում փորձի փոխանակումը և արձանագրեց, որ դա կարող է լինել համագործակցության առանցքային ուղղություններից.
- Անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում կարևոր է Դուբայի փորձը՝ կանխարգելիչ անվտանգության քաղաքականության տեսանկյունից: Բնակելի շենքերում, առևտրային և արտադրական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են պլանավորված և չպլանավորված տեսչական ստուգումներ՝ անվտանգության կանոնների պահպանման նպատակներով:
ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ԱՄԷ-ի քաղպաշտպանության համակարգի փորձը շենքերի ենթակառուցվածքների հակահրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում ուսանելի կլինի ՀՀ ԱԻՆ-ի համար:
Որպես համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ դիտարկվեցին նաև Հիդրոմետ ծառայության, սեյսմիկ և քաղաքացիական պաշտպանության ուղղությունները և համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց խթանել երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցությունը:
Նախարարի պաշտոնակատարի ուղեկցությամբ դեսպանն այցելեց նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալով կենտրոնի գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին:
Նմանատիպ նյութեր
5187 դիտում
18:50 06-10-2018
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին
3344 դիտում
18:09 11-05-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված