211652_close_icon
views-count5187 դիտում article-date 18:50 06-10-2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին: Հանդիպման ընթացքում դեսպանը, կարևորելով Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն, անդրադարձել է ՀՀ-ում նախատեսվող ներդրումներին, որոնց խթանելու նպատակով վերջինս պետության, այդ թվում՝ մաքսային և հարկային մարմինների աջակցությունն ստանալու ցանկություն է հայտնել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսվարող սուբյեկտներին՝ ընդգծելով նման ներդրումների կարևորությունը: Հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է առարկայական քայլեր ձեռնարկել երկու երկրների մաքսային մարմինների միջև համագործակցությունն առավել բարենպաստ դարձնելու ուղղությամբ, մասնավորապես, հետբացթողումային հսկողության մասով: Դավիթ Անանյանն առաջարկել է Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջկառավարական հանձնաժողովի շրջանակում քննարկել երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նոր հարթակ ստեղծելու նպատակահարմարությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր