211652_close_icon
views-count28475 դիտում article-date 20:31 23-04-2018

Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ է ստեղծում. ՀՅԴ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը: [b]Հայտարարությունում նաեւ ասվում է.[/b] «Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձեւավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության ձեւավորման համար։ Սկսված գործընթացի հաջողության հիմնական գրավականը մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդ սերնդի ակտիվությունն է։ Շատ կարեւոր է ապահովել հաջորդ հանգրվանի հաջողությունը։ Պետք է շարունակել ժողովրդային շարժման բացառապես խաղաղ բնույթը, զուգահեռաբար հաշվի առնելով երկրում բնականոն կյանքի հաստատման անհրաժեշտությունը։ Ժողովրդային շարժումը պետք է շարունակի թույլ չտալ որեւէ արտաքին միջամտություն մեր ներքին կյանքին եւ պայմաններ ապահովի առկա խնդիրները քաղաքական դաշտում լուծելու համար։ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա նախօրեին համաժողովրդային այս ձեռքբերումը անհրաժեշտ է վերածել համազգային համախոհության, մեր Հայրենիքի թռիչքային զարգացման նոր ու հուժկու ազդակի։

Նմանատիպ նյութեր