Տորոնտոյում միկրոավտոբուսով հետիոտների զանգվածային վրաերթ է կատարվել. կան զոհեր. ձերբակալվածը 25-ամյա հայ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախօրեին Կանադայի Տորոնտո քաղաքում հետիոտներին զանգվածային վրաերթի ենթարկողը 25-ամյա հայ է՝ Ալեք Մինասյանը։ Վերջինս Սենեկայի քոլեջի ուսանող է։
Ինչպես հայտնել է CTV հեռուստաալիքը, ոստիկանության փոխանցմամբ՝ դեռևս չի պարզվել 25-ամյա տղամարդու այդ քայլը, որը հանգեցրել է առնվազն 9 մարդկանց մահվան։ Տուժել է 15 մարդ։
Մինասյանը ներկա պահին գտնվում է կալանքի տակ։