211652_close_icon
views-count17492 դիտում article-date 22:28 24-04-2018

«Ուզում եմ, որ մարդիկ որքան հնարավոր Է, քիչ ունենան 911 զանգելու անհրաժեշտություն». ԱԻՆ աշխատակցուհի Քրիստինեի համար 911-ում աշխատելը կոչում Է

[url=http://www.exklusivelife.com/2018/04/19-008.html]EXKLUSIVElife.com-[/url]ը հարցազրույց ունեցավ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ի 911 ծառայության աշխատակցուհի Քրիստինե Փիրուզյանի հետ: [b]Քրիստինե, փրկարարներ հիմնականում դառնում են տղամարդիկ, իսկ խմբերում ընդգրկված կանայք՝ հիմանկանում բուժաշխատողներ են: Ինչպես որոշեցիք աշխատել ԱԻՆ-ում՝ որպես 911-ի հեռախոսավար.[/b] «Կարծում եմ, սխալ կարծիք կա ձևավորված, որ կանայք չեն կարողանա աշխատել փրկարար: Ունենք բազմաթիվ օրինակներ, նրանք սիրում են իրենց աշխատանքը և պատվով դուրս են գալիս դժվար իրավիճակներից: Դեպքերի հետ կապված, կանայք լինելով ավելի էմոցիոնալ, դժվար է մի փոքր կառավարել այն, բայց ժամանակի ընթացքում նաև դա է ստացվում: Ինչ վերաբերվում է իմ որոշմանն աշխատելու ԱԻՆ-ում, այն լրիվ պատահական է ստացվել, ուղղակի այդ ժամանակհատվածում միակ առաջարկվող աշխատանքն էր: Հենց սկզբից ենթադրում էի, որ շատ բարդ և պատասխանատու աշխատանք է, բայց որ այսչափ կսիրեմ, չէի պատկերացնում»: [b]Փրկարարական գործի գրեթե բոլոր ոլորտներում ներգրավված են ԱԻՆ գեղեցկուհիներ: Այսօր դուք օգնում և սպասարկում եք ԱԻՆ ահազանգերը: Կխնդրեմ կիսվել Ձեր տպավորություններով. ինչ է կատարվում Ձեզ հետ, երբ օգնում եք մարդկանց: [/b] «Բնականաբար ունենում եմ հաճելի զգացողություն, երբ ահազանգողը գոհ է մնում սպասարկված ահազանգից: Ոգևորիչ է, երբ մարդն իսկապես գնահատում է քո այդքան հեշտ թվացող, բայց իրականում բարդ աշխատանքը»: [b]Ինչ եք կարծում, փրկարար լինելը կոչում է, թե՞ մասնագիտություն[/b]: «Կարծում եմ՝ կոչում՝ մարդու տեսակ, որովհետև այդ աշխատանքը պատվով կատարելու համար պարտադիր չէ ունենալ փրկարարի մասնագիտություն»: [b]Աշխատելուվ «արտակարգ քաղաքում»-ում՝ կխրնդրեմ կիսվել մեզ հետ Ձեր աշխատանքային առօրյայից: [/b] «Ես աշխատում եմ հերթափոխով: Իմ աշխատանքային ժամը սկավում է առավոտյան ժ.09:00-ին և ավարտվում հաջորդ առավոտյան ժ.09:00-ին: Հերթափոխն ընդունելուց հետո միանգամից անցնում եմ իմ պարտականություններին՝ ստանում եմ ահազանգեր, գրանցում դրանք, կազմակերպում համարժեք արձագանքում և հետևում ընթացքին: Եվ, իրարկե կան ընդմիջման և հանգստի ժամեր»: [b] Ձեր աշխատանքում եղե՞լ են ինչ-ինչ խոչընդոտներ և եթե այո, ապա ինչպե՞ս եք այն հաղթահարել: [/b] «Խոչընդոտ ես կարող եմ համարել լուրջ դեպքերի ժամանակ հուզական վիճակը, երբ այդ պահին փորձում եմ թաքցնել, մտածում եմ հավաքել մտքերս, էմոցիաներս դնել մի կողմ և կենտրոնանալ ահազանգողին որքան հնարավոր է արագ օգնություն հասցնելուն»: [b]Կանանց գեղեցիկ տոնին կխնդրեմ ասեք՝ որպես ուժային կառույցի աշխատակցուհի՝ ինչպես են Ձեզ մոտ նշվում տոները:[/b] «Մեկս մյուսին շնորհավոում ենք և անցնում աշխատանքի»: [b]Երբևէ եղել են զանգեր հատուկ շնորհավորանքների տեսքով, և, եթե այո, առանձնացրեք դրանցից որևէ մեկը:[/b] «Այո, միանշանակ, տոն օրերին կան մարդիկ, ովքեր պարզապես զանգահարում են «911» ծառայություն, շնորհավորում և իրենց բարեմաղթանքը ասում: Դժվարանում եմ մտաբերել ինչ-որ առանձնահատուկ շնորհավորանք»: [b]Խոսեցինք աշխատանքային առօրյայից, մի փոքր էլ պատմեք, թե աշխատանքից դուրս ինչով եք զբաղվում:[/b] «Ես նաև արդեն ուսանող եմ, սովորում եմ ՃԿՊԱ-ի առաջին կուրսում: Ունեմ ընկերներ, սիրում եմ նրանց և շփումը նրանց հետ օգնում է, որպեսզի ավելի հագեցած լինի առօրյաս: Սիրում եմ նաև համեղ պատրաստել, իսկ ընթերցանությունը օրվա կարևոր բաղադրիչներից է»: [b]Ըստ Ձեզ, ինչ է երջանկությունը և արդյոք ձեզ երջանիկ համարում եք:[/b] «Երջանիկ լինելու համար գրեթե միշտ գոնե մեկ բան պակասում է: Երջանկությունը, կարծում եմ շատ կարճ պահ է, ուղղակի պիտի զգալ դա և հետո հիշել ու ժպտալ»: [b]Եթե հետհայացք գցենք Ձեր կյանքի անցած տարիներին՝ ո՞րն է եղել Ձեր ամենամեծ ձեռքբերումը: [/b] «Միանշանակ ներկայիս աշխատանքը»: [b]Եվ վերջում կխնդրեմ ավարտեք հետևյալ նախադասությունը. Կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, եթե[/b]… «եթե չլինեին մարդիկ, որոնք հիմա իմ կողքին են»: Հ.Գ. Հարցազրույցի վերջում Քրիստինան ցանկացավ, որ մարդիկ որքան հնարավոր է, քիչ ունենան «911» ծառայություն զանգահարելու անհրաժեշտույթունը, կարողանան գնահատել իրենց կյանքը: [b]Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ Լուսանկարները՝ Քրիստինե Փիրուզյանի անձնական արխիվից[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր