4612 դիտում
15:31 20-07-2018
Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու: «Եթե օրենքով նախատեսված հիմք կա, ապա որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ»,- հուլիսի 20-ին հրավիրված ասուլիսում ասաց վարչապետը՝ պատասխանելով դիտարկմանը, որ հասարակությունում եղել են պնդումներ, որ Ալեքսանդր Սարգսյանը շատերի բիզնեսներում բաժնեմաս ունի, դրա մասին հայտարարել է նաև Փաշինյանը ընդդիմադիր գործիչ լինելու շրջանում, սակայն մինչ այժմ որևէ նման դեպք չի բացահայտվել։
«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում։ Եվ, նույնիսկ, լինում են դեպքեր, երբ ասում են. «Իսկ չի՞ լինի, որ գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք»։ Երբեմն շեշտադրումներ են արվում, որոնք, կներեք, ինձ համար, իսկապես, մի փոքր տարօրինակ են։ Ասում են, «բա ինչի՞ այ այս մարդուն այսօր խուզարկեցին, ձերբակալեցին, բայց այ այն մարդուն չխուզարկեցին ու չձերբակալեցին»։ Տեսեք՝ ես ցանկանում եմ, որ հստակ արձանագրենք մի բան, որ այս պրոցեսը տեղի չի ունենում այն պայմաններում, երբ առավոտյան կամ երեկոյան հեռախոսը վերցնում եմ, կամ հրավիրում եմ ԱԱԾ տնօրենին, ասում եմ՝ այսօր բռնում եք այսինչին, այնինչին, խուզարկում եք այնինիչին, բաց եք թողնում այնինչին։ Այդպես չէ գործընթացը...»,- «[url=https://armenpress.am/arm/news/941395.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բացահայտված գործերը, որ բացահայտվել են, ինչի՞ հիման վրա են բացահայտվել։ «Եղել է կոնկրետ օպերատիվ տեղեկություն, եղել է կոնկրետ քաղաքացու դիմում, եղել է կոնկրետ քաղաքացու ահազանգ։ Հիմա, եթե դուք հարցնում եք կոնկրետ որևէ այլ օպերատիվ տեղեկություն կա, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ պատասխանի։ Այն, որ այսօր որևէ բան չի բացահայտվել, դա չի նշանակում, որ վաղն այդ որևէ բանը չի բացահայտվի։ Կամ իմ հայտարարությունը չի նշանակում, որ, ահա, անպայման որևէ բան կբացահայտվի։ Կարծում եմ ՝ ոչ ոք չի կասկածում կոռուպցիայի դեմ պայքարի մեր անկեղծությանը։ Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն ու օգտագործվեն Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և այլ հարցեր լուծելու համար։ Որևէ մեկը չկասկածի, թե որևէ մեկը, որին բռնելու և պատասխանատվության ենթարկելու, օրենքով նախատեսված հիմք կա, պլստալու է, հավաստիացնում եմ»,– ասաց Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
4655 դիտում
22:13 11-11-2021
Որքան շուտ կայանա մեր համախմբումը, այնքան շուտ կազատվենք այս տականքներից․ Սայաթ Շիրինյան
Այս բաժնից
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1660 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր