211652_close_icon
views-count126168 դիտում article-date 23:58 24-04-2018

Երևանում՝ Զինվորական հավաքակայանի մոտ, ոչ սթափ վիճակում 59-ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու. կա 2 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ, 59-ամյա Մարտին Գրիգորյանը Արարատյան փողոցի թիվ 90/10 հասցեի Զինվորական հավաքակայանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 34 VԼ 194 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եել հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել 5 քաղաքացու, այնուհետեւ բախվել է Կենտրոնական զինվորական հավաքակայանի սպասասրահի ճաղավանդակներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, իսկ 4 հոգի, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկը ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը: Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության և խմածության աստիճանը կազմում էր 97 տոկոս: Փաստի առիթվ ավագ քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանստպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով և վարորդ Մ. Գրիգորյանը ձերբակալվել է: [color=#CC0000]*** 25.04.2018 10։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Ա. Համզոյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է վիրավորների ամբողջական և մահացածների որոշ տվյալներ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրում ականատեսների հայտնած տեղեկությունները, որ վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու, ձեռք բերված ապացույցներով հերքվել է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչը պարզել է, որ Mercedes-ի վարորդ Մ. Գրիգորյանը, ով ձերբակալվել է, վրաերթի է ենթարկել սպասասրահում կանգնած Նոյեմբերյան քաղաքի բնակիչներ Գարիկ Աբովյանին և Արծրուն Չիլինգարյանին։ Գ. Աբովյանը տեղում, իսկ Ա. Չիլինգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Իսկ մնացած վիրավորներն են՝ վարորդի ուղևորներ՝ համագյուղացիներ, 53-ամյա Արմեն Ղազարյանը, 41-ամյա Մանվել Սիմոնյանը և 52-ամյա Մհեր Եփրեմյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ամբողջական տվյալները։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր