69590 դիտում
15:10 25-04-2018
Փաշինյանի թեկնածությունն ինձ համար անձնապես ընդունելի է և ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն. Նաիրա Զոհրաբյան
Իշխանության հետ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստել միայն իշխանության փոխանցման հարցը քննարկելու համար, այլ օրակարգ չի կարող լինել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե եթե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջ քաշվի, ԲՀԿ-ն այն պաշտպանելո՞ւ է, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք կքննարկենք վարչապետի միասնական թեկնածու ունենալու հարցը: Փաշինյանի թեկնածությունն ինձ համար անձնապես ընդունելի է, և ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն, բայց դրանք բոլորը քննարկման խնդիր են»:
Ինչ վերաբերում է շարժմանը միանալուն, Զոհրաբյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը՝ որպես քաղաքական ամենամեծ ընդդիմադիր ուժ, ներկայացնելու է նաև իրենց մոտեցումները. «Մենք ունենք համընդհանուր մոտեցում Նիկոլ Փաշինյանի հետ, իշխանությունը պետք է հեռանա»։
Վարչապետի ընտրության վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ժողովրդի որոշումը պետք է հարգել, բայց հասկանալի է, որ ընտրությունը պետք է կայանա Ազգային ժողովում. «Իրավունքի ուժով մենք խորհրդարանում պետք է կատարենք ընտրություն, և որքան շուտ ՀՀԿ-ն հասկանա, որ ավելորդ համառելն աշխատելու է իրենց դեմ և ժամանակ չձգեն, հանգուցալուծումը խաղաղ կլինի»:
Նմանատիպ նյութեր
21965 դիտում
19:47 17-10-2020
Նաիրա Զոհրաբյան. Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին