2454 դիտում
15:16 07-10-2021
Չեմ կարծում, որ ձախողել ենք պատվաստման գործընթացը, չեմ էլ կարծում, որ հաջողված կարելի է համարել․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Վարչապետը դժգոհություն արտահայտեց, ինչը տեղին է, և մենք պետք է անենք ամեն ինչ, որ պատվաստման ցուցանիշները հասցնենք մեր թիրախային կետերին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի դիտողությանը: Գրում է Tert.am-ը։
«Օրենսդրական փոփոխությունները կատարված են, և առաջիկայում էլ կտեսնենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառենք, որ քաղաքացիները պատվաստման ընթացքին ավելի ակտիվ մասնակցեն: Հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ, և առաջիկայում էլ կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»,- ասաց նա:
Հարցին՝ ինքը համարու՞մ է, որ, հաշվի առնելով նաև վարչապետի դժգոհությունները, պատվաստման արշավը նաև առողջապահության նախարարության կողմից ձախողվել է, Ավանեսյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում՝ ձախողված կարելի է համարել, բայց չեմ էլ կարծում, որ հաջողված կարելի է համարել»:
Անդրադառնալով հարցին, թե երբվանից են տեսչական մարմնի աշխատակիցներն սկսելու այցելել տնտեսվարողներին՝ ստուգելու՝ պահպանվու՞մ են սահմանված կանոնները, և ինչպե՞ս են ընտրվելու հիմնարկները, առողջապահության նախարարն ասաց, թե տեսչական մարմնի փոխարեն պատասխանել չի կարող, բայց վստահություն հայտնեց, որ վարչական ռեսուրսները բավարար են՝ մաքսիմալ հետևելու համար տնտեսվարողների, քաղաքացիների կողմից սահմանված կանոնների պահպանմանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութը՝ Tert.am-ի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
445 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1006 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է