211652_close_icon
views-count14214 դիտում article-date 10:27 26-04-2018

Թուրքիայում իշխանափոխությունից հետո հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները կբացվեն. Բասքըն Օրան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,-«168 ժամ»-ի հետ զրույցում ասել է թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը: «Նրա խոսքով` քանի դեռ Թուրքիան պաշտոնա­պես անկեղծ ներողություն չի խնդրել հայերից և ունեցվածքի փոխհատուցման հարց քննարկել Հայաստանի հետ, շարունակելու է աշխարհից տարատեսակ հարվածներ ստանալ հակաժողովրդավարականության վերաբերյալ, չկարողա­նալով առաջ շարժվել դեպի քաղաքակիրթ երկիր: Օրանի խոսքով` Թուրքիայում ներկայումս ղե­կավարող ուժի պայմաններում զրոյացել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը` հայ-թուրքական արձանագրություններն այլևս թողնելով անցյալում: Ըստ նրա` հայկական դիվանագիտու­թյունը 2008 թվականին և դրանից հետո ամեն բան արեց, որպեսզի հայ-թուրքական արձա­նագրությունները պատմական ձեռքբերում դառ­նան երկու հարևանների քաղաքական կյանքում: «Սակայն Էրդողանի իշխանությունը խոչընդոտեց դրան: Գյուլը ստորագրեց հայ-թուրքական արձա­նագրությունները, սակայն Էրդողանը որոշեց Ադրբեջանի հետ հարաբերություններով պայմա­նավորել հայ-թուրքական հաշտեցման գործըն­թացը, Էրդողանը նաև իշխանության պահպան­ման իր ծրագրերն ուներ, որոնք հիմնեց արտա­քին քաղաքական խնդիրների վրա` խնդիրներ քրդերի հետ, խնդիրներ Սիրիայում, այժմ Արևմուտ­քի հետ, ժամանակ առ ժամանակ՝ Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, և այս շարքը անվերջ է: Այս տրամաբանությունը մերժում էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա, հենց այդ պատճառով այս արձանագրությունները վերջնականապես մահացան, ինչպես և դեռ չսկս­ված մահացավ քրդերի հետ հաշտեցման գործըն­թացը»,-ասաց Բասքըն Օրանը: Նրա խոսքով ներկայումս կարգավորման հե­ռանկարներ չկան: Այդ հեռանկարները կբացվեն, ըստ Օրանի, երբ Թուրքիայում իշխանություն փոխվի, որը կառաջնորդվի այլ գաղափարախո­սություններով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր