2869 դիտում
13:59 26-04-2018
Երևանի և Լիոնի միջև համագործակցությունը կընդլայնվի. բացվել է Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթ
Երևանի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջև ձևավորված համագործակցության զարգացման նոր հեռանկարներ է ընձեռում ապրիլի 19-ից պաշտոնապես գործարկված Երևան-Լիոն-Երևան կանոնավոր ուղիղ չվերթը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առաջին ուղևորներին հանդիսավորությամբ դիմավորել են Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը:
Ընդգծելով Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային կապերը՝ Դավիթ Գևորգյանը հատկանշել է, որ այս տարի լրանում է երկու քաղաքների համագործակցության 26 տարին, իսկ այս չվերթները կնպաստեն երկկողմ կապերի խորացմանը:
«Մարտին Լիոնի քաղաքապետի Երևան այցի ժամանակ երկու քաղաքապետերը, կարևորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, ստորագրեցին համագործակցության հուշագիր: Լիոնը մեզ համար կարևոր գործընկեր է և նոր չվերթի գործարկումը մեծ հնարավորություն է ընձեռելու համագործակցության և մասնավորապես զբոսաշրջության զարգացման առումով»,- նշել է Դավիթ Գևորգյանը:
Ուղևորափոխադրումն իրականացնելու է «Արմենիա» ավիաընկերությունը: Չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերն իր հերթին նկատել է, որ Ֆրանսիան ողջունում է կանոնավոր չվերթի մեկնարկը:
«Չվերթի բացումը, անշուշտ, ավելի կսերտացնի Հայաստան-Ֆրանսիա կապերը, հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականը իրադարձային է Երևանի համար: Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի համաշխարհային հնչեղություն ունեցող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը»,-նշել է Ֆլեշերը:
Չվերթի ուղևորները, որոնց թվում ազգությամբ հայեր և ֆրանսիացիներ են եղել, նկատել են, որ Երևանն իրենց համար բացահայտումներով լի ուղղություն է, որը հնարավորություն կտա ծանոթանալու 2800-ամյա Երևանին: Միաժամանակ ուղիղ չվերթը ավելի գրավիչ է ուղևորների տեսակետից:
Նմանատիպ նյութեր
2371 դիտում
15:21 16-11-2016
Երևան–Լիոն համագործակցության շրջանակներում Լիոն է այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը
7207 դիտում
13:28 28-05-2020
«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան- Լիոն-Երևան ուղղությամբ
Այս բաժնից
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
676 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց