211652_close_icon
views-count6116 դիտում article-date 19:36 26-04-2018

Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ

Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ և հոգեհանգստի կարգ: Ելույթով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը և Արևելյան եկեղեցիների միաբանության քարտուղար մոնսինյոր Սիրիլ Վասիլը: Իր խոսքում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Քանի դեռ ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է, մարդկությունը ցեղասպանությունների կրկնության սպառնալիքի առջև է կանգնած: Եվ այսօր ցեղասպանության սարսափը վերապրած հայ ժողովուրդը հասկանում է ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելումը բարձրաձայնելու և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կարևորությունը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր