4473 դիտում
13:01 27-04-2018
Երևանի քաղաքապետարանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները հյուրընկալվել են Ստեփանակերտում
Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում Երևանի քաղաքապետարանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տաղանդաշատ սաները հյուրընկալվել են Ստեփանակերտում:
Այցի շրջանակում համերգային ծրագրով հանդես է եկել մշակութային օջախի կամերային նվագախումբը: Տարբեր երկրներում բազմաթիվ հյուրախաղեր ունեցած արվեստի դպրոցի լավագույն աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել նաև այս համերգին:
Նրանց խոսքով՝ Արցախի հանդիսատեսի առջև ելույթ ունենալը հոգու պարտք էր:
Նմանատիպ նյութեր
7829 դիտում
20:10 15-09-2017
Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտախումբը համերգային շրջագայություն է կատարել Իրանում
Այս բաժնից
850 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին