211652_close_icon
views-count30844 դիտում article-date 13:40 27-04-2018

Կարեն Կարապետյանի որոշումներով՝ չորս նախարարների պարտականությունների կատարումը դրվել է տեղակալների վրա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի վրա: Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից: Կարեն Կարապետյանի մյուս որոշումներով՝ Կրթության և գիտության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի վրա, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պարտականությունները՝ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա, Բնապահպանության նախարարի պարտականությունները՝ նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի վրա։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր էր դրել Հրաչյա Ռոստոմյանը, իսկ ՀՅԴ-ական նախարարների պաշտոնակատարներ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը և Արծվիկ Մինասյանը դադարեցրել էին պարտականությունների կատարումը, քանի որ ՀՅԴ-ն դուրս է եկել կոալիցիոն կառավարությունից:

Նմանատիպ նյութեր