211652_close_icon
views-count4391 դիտում article-date 17:29 28-04-2018

Կոտայքում շահագործման է հանձնվել ժամանակակից նոր ջերմոցային համալիր. Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մարզում էր

«Գրին Ֆարմեր» ընկերությունը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում վերջին մեկ տարում կառուցել և շահագործման է հանձնել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ արտադրված լոլիկը շուտով կարտահանվի։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է մարզ, ծանոթացել կատարված աշխատանքներին։ Ընկերության տնօրեն Ռոբերտ Կոծինյանը նշել է, որ ջերմոցային տնտեսության շինարարությունը սկսվել է 2017 թվականի ապրիլին, ներկա պահին շահագործվում է 11 հեկտար, նույնքան կկառուցվի հետագայում, և շինարարության ավարտին ջերմոցային տնտեսության ընդհանուր տարածքը կկազմի 22 հեկտար: Այստեղ առայժմ նախատեսվում է կազմակերպել միայն լոլիկի արտադրություն, առաջին բերքահավաքը կսկսվի մայիսի 10-ից, բերքի մոտ 90-95 տոկոսն արտահանվելու է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 15 մլրդ դրամ: Ջերմատանը հիմնականում մշակվում են լոլիկի երեք տեսակ հոլանդական հիբրիդներ, որոնք լայն տարածում ունեն աշխարհում, 1մ 2-ից ակնկալում են ստանալ 50-60 կգ բերք։ Բացի այդ, ընկերության գլխավոր գյուղատնտես Սահակ Նազարյանի խոսքով՝ փորձնական սորտեր են աճեցվում, որոնք հետագայում կշրջանացվեն հանրապետությունում։ Մշակությունն իրականացվում է հիդոպոնիկ եղանակով, ոռոգումը՝ կաթիլային է, բույսերի պաշտպանության հարցում նախընտրություն են տալիս կենսաբանական պայքարի միջոցներին։ «Շատ լավ է, որ մենք արդեն ունենք երկրորդ ընկերությունը, որը ներկայացնում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսություն։ Դա շատ կարևոր է, որովհետև դա երաշխավորված բերք է, դա որակ է, դա լրացուցիչ նոր աշխատատեղեր են և արտահանման ծավալների աճ»,- նշել է Իգնատի Առաքելյանը։ Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում կլինեն շարունակական, քանի որ ոլորտն իրապես շահութաբեր է, և ունենք ավանդական շուկա, որտեղ հայկական պտուղ-բանջարեղենը մրցակցային է։ Իգնատի Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը մ՛շակել է նոր լիզինգային ծրագիր փոքր ջերմոցների զարգացման համար, նախարարությունը նաև կաջակցի նրանց խորհրդատվություն տրամադրելով, որպեսզի առավել մրցակցային արտադրանք

Նմանատիպ նյութեր